Հայաստանում 48,3 հեկտարով կրճատվել են անտառատնկման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի ընթացքում անտառատնկում և ցանքս է իրականացվել 32,9 հեկտար տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, տնկարկների առաջին տարվա կպչողականությունը 60 տոկոս է:
2015 թվականին անտառատնկում և ցանքս է իրականացվել 81,2 հա տարածքում, ինչը 48,3 հա-ով ավել է 2016 թվականի ցուցանիշից:
2016 թվականին անտառավերականգնման (ներառյալ անտառի բնական վերաճին օժանդակող միջոցառումների) ծավալը կազմել է 110,5 հա, իսկ 2015-ին՝ 166,4 հա:
Արտադրված տնկանյութերը 2016 թվականին կազմել են 203,3 հազար հատ, իսկ 2015-ին` 350 հազար հատ, որոնք եղել են սերմնաբույսեր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



