Ժնեւում սկսվել Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ժնեւում սկսվել Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդիպում Է անցկացնում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նախօրյակին տեղի Է ունեցել բանակցութունների բացման արարողությունը՝ սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրա ավարտից հետո դե Միստուրան լրագրողներին հայտնել Է, որ փետրվարի 24-ին երկկողմ հանդիպումներ կանցկացնի՝ որոշելու բանակցությունների այս փուլի ձեւաչափը եւ աշխատանքային պլանը:
Դե Միստուրան նաեւ հայտարարել Է, որ կշարունակի բանակցություններում աջակցել կողմերին, շարժվելու համար այն օրակարգով, որը որոշված Է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւով, ինչպես նաեւ խթանել ընդդիմության ներկայացուցիչների միջեւ նոր կոալիցիաների ստեղծումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



