48 մարդ Է զոհվել Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտ ահաբեկչության հետեւանքով. Sky
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ48 մարդ Է զոհվել սիրիական Էլ Բաբ քաղաքի մերձակա Սուսյան բնակավայրում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, քաղաք, որը նախօրյակին սիրիացի ապստամբների կողմից ազատագրվել Էր «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Զոհվածների մեծ մասը սիրիական ընդդիմության մարտիկներն են: Ավտոմեքենան պայթեցվել Է ընդդիմության դաշտային շտաբի մերձակայքում:
Նախօրյակին ազատագրված Էլ Բաբը համարվում Էր ԻՊ-ի գլխավոր հենարանը Սիրիայի հյուսիսում: Քաղաքը գրավել Էին սիրիական զինված ընդդիմության ջոկատները Թուրքիայի բանակի օժանդակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



