Փոստանջյանը իզուր է նման բաներ անում, ես չեմ ուզում չարախոսությամբ զբաղվել
ՔԱՂԱՔԱԿԱՆԳործող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օրերս հայտարարել էր, որ քանի կա հնարավորություն պետք է դատապարտյալի աթոռին նստեցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հիմք է դրել թալանին ու ընտրակեղծարարությանը:
Past.am-ը զրուցելով «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՕՀՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Տիգրան Կարապետյանի հետ, փորձեց ճշտել, արդյոք վերջինս կիսում է մրցակից ուժի թեկնածուի հասցեին հնչեցված տեսակետը: Չցանկանալով փնովել ու քննադատել ընդդիմադիր ուժի ներկայացուցչին, Կարապետյանն ասաց. «Ես ընդդիմությանը չեմ փնովում, ի վերջո, ՀԱԿ-ն ընդդիմություն է: Զարուհի Փոստանջյանը իզուր է նման բաներ անում»: Տիգրան Կարապետյանն այնուհետև հավելեց. «Բոլորն էլ ունեն պատասխանատվության իրենց փայը, բայց ես չեմ ուզում չարախոսությամբ զբաղվել»:
Սոսե Չանդոյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



