ԻՊ-ի գրոհայինները հայտարարել են սիրիական Էլ Բաբից հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հայտարարել են, որ հեռանում են սիրիական Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Հալեպի մոտակայքում:
Life.ru-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 23-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները: Էլ Բաբում ահաբեկիչների դեմ պայքար են մղում ինչպես սիրիական ուժերը, այնպես էլ թուրք զինվորականները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրք զինվորականները քաղաքի կենտրոն են հասել: Նա նաև նշել էր, որ Սիրիայում անցկացվող գործողությունների վերջնական նպատակը սահմանամերձ շրջանները, այդ թվում` ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքան, իսլամիստ գրոհայիններից ազատագրելն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



