Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սումգայիթում հայերի նկատմամբ կատարվածը կազմակերպվել էր Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կազմակերպվել և իրականացվել էր Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից: Այդ մասին վկայում են բազմաթիվ փաստաթղթեր, տեսանյութեր, լուսանկարներ, վկայություններ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը, Սումգայիթի դեպքում գոծ ունենք փաստագրված գործողության հետ:

«Բազմաթիվ են փաստաթղթերը, վկայությունները, տեսանյութերը, լուսանկարները, որոնք վկայում են պետականորեն կազմակերպված հանցագործության մասին: «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում Սումգայիթը մեր ամենակարևոր թեմաներից մեկն է եղել, մենք ցանկացած տեղ պատրաստ ենք ապացուցել, որ «սումգայիթը», որպես քաղաքականության դրսևորում, մտահղացել, կազմակերպել և իրականացրել էր Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեն: Խորհրդային Միության պետանվտանգության կոմիտեն լուռ համաձայնություն էր տվել: Կարող ենք ասել, որ այն աջակցել է բռնÕ �րարքների կատարմանը: Կան բացառիկ կադրեր, որոնք ապացուցում են այդ ամենը»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

1988 թվականի փետրվարի 27-ին, 28-ին և 29-ին Բաքվից 25 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում այրել, սպանել, մասնատել, տանջամահ են արել, տարհանել են հայերին: Այդ 3 օրում ոչ ադրբեջանական, ոչ կենտրոնական իշխանությունները չէին միջամտում վայրագ ամբոխի գործողություններին: Միայն երրորդ օրը` փետրվարի 29-ին, քաղաք մտցվեց զորքը, սակայն առանց միջամտելու հրամանի, նույնիսկ դատարկ փամփուշտներով: Պաշտոնական տվյալներով եղել է 27 սպանված, 100 վիրավոր, 200 բնակարան ավերվել է: Մարինա Գրիգորյանն ընդգծեց` այս տվյալները շատ հեռու են իրականությունից:

«Ադրբեջանն այս քաղաքականությունը ժառանգել է Թուրքիայից: 70 տարում եղել են խտրականություն, էթնիկ զտումներ, անպատիժ սպանություններ, հայաթափություն: Եթե նախկինում դա արվում էր քողարկված, ապա 1988 թվականի փետրվարին Սումգայիթում իրականացվեց բացեիբաց և կրեց ցուցադրական բնույթ»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

Ադրբեջանի սումգայիթյան քաղաքականությունն իր շարունակությունը գտավ նաև դրան հաջորդող տարիներին: Եվ դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սումգայիթում չի եղել ամբոխի պոռթկում, դա եղել է կոնկրետ քաղաքականության դրսևորում: Սումգայիթյան քաղաքականությունը շարունակվում էր Գանձակում, Բաքվում, Շամխորում, Արցախի տարածքում, երբ իրականացվեց «Օղակ» գործողությունը, դրա դրսևորումը եղավ նաև Մարաղայում:

«Զարմանում էինք, երբ 2004 թվականին Բուդապեշտում կացնահարվեց հայ սպան, անցյալ տարվա ապրիլին ունեցանք գլխատման  3 դեպք, այնինչ, այդ ամենը արդեն Սումգայիթում եղել էր: Գլխատումը, մարմնի մասնատումը Ադրբեջանի համար սովորական բան է»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ