Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի պատի մոտ ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հանդիսավոր արարողությունը նվիրված Էր փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան: Դրան մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական ու քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



