«Անուշ» օպերայի առաջին «կանգառն» Էջմիածնում էր
ՄՇԱԿՈՒՅԹՓետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։Միջոցառումն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում:
Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին: Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչեց Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառություն պատճառելով հանդիսատեսին:
Past.am-ին Օպերային թատրոնից տեղեկացնում են, որ «Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում:
Լևոն Փանոսյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



