Զբոսաշրջիկներն ընտրել են աշխարհի լավագույն լողափը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի Baia do Sancho լողափն աշխարհում լավագույնն Է ճանաչվել TripAdvisor-ի վարկածով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ լողափը, որն ստացել Է Travelers՚ Choice 2017 պարգեւը, Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբում Է, որը գտնվում Է Բրազիլիայի հյուսիսարեւելյան ծովեզերքից 350 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես նշել են TripAdvisor-ում, Baia do Sancho-ում հանգստանալ կարելի Է կլոր տարին:
25 հորիզոնականից բաղկացած վարկանիշում երկրորդ տեղը բաժին Է հասել Գրեյս Բեյ ծոցում գտնվող լողափին Պրիվիդենսիալես կղզում, որը մտնում Է Ատլանտյան օվկիանոսում Մեծ Բրիտանիայի Թերքս եւ Քայքոս անդրծովյան տարածքի կազմի մեջ: Եռյակը եզրափակել Է Eagle Beach-ը Կարիբյան ծովի Արուբա կղզում: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Կուբայի Playa Paraiso լողափին, հինգերորդը՝ Siesta Beach-ին ֆլորիդայում (ԱՄՆ):
Թոփ տասնյակ են մտել Իսպանիայի, Մեքսիկայի, Անդամանյան կղզիների, Հունաստանի եւ Էկվադորի առափնյա գոտիները: Եվրոպայի վարկանիշի առաջատար Է դարձել La Concha լողափն Իսպանիայի Բասկերի Երկրում: Ռուսաստանի հանգստի գոտիները երկու ցանկեր Էլ չեն մտել:
Travelers՚ Choice մրցանակը շնորհվում Է TripAdvisor-ի փորձագետների կողմից՝ զբոսաշրջության ծառայության կայքում ճանապարհորդների կարծիքների հիման վրա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



