Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական դաշտի կլոունադան…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամիսներ առաջ ոմն Սերգեյ Դանիելյան, ով հանրությանը հայտնի է իր տխմար հումորներով և երգիծական ժանրում ունեցած կասկածելի հաջողություններով, հանդես եկավ միայն իրեն հարիր տխմար նախաձեռնությամբ՝ ոչ ավել, ոչ պակաս հիմնադրեց Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությունը՝ ՔԱՔ-ը: Դե, բնական է, որ «Յոժից» ավելին սպասելը չհիմնավորված լավատեսության ժանրից կլիներ, և այն փաստը, որ այս «նախաձեռնությունը» ընդամենը մի քանի հարյուր համակիրներ հավաքեց՝ հույս է ներշնչում, որ յոժերը մեր հասարակության մեջ քիչ տոկոս են կազմում: Աստված բեթարից ազատի…

Այս ծաղրածուն որոշել էր իր ուժերը փորձել քաղաքական դաշտում: Մի դաշտ, որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է գոնե տարրական մասնագիտական գիտելիքներ ունենալ, ինչը «Յոժի» պարագայում իսպառ բացակայում է: Սույն անձին երևի թվացել էր, որ քաղաքականությունը խաղ ու պար է, որտեղ իր նմանները կարող են գալ, ծաղրուծանակի ենթարկել պետական համակարգը, կուսակցությունների ինստիտուտը, տխմար, գարշելի և անմակարդակ հումորային տեսահոլովակներով՝ իր ուղեղին հասու կերպով պախարակելով երկրում տիրող անբարեհույս իրավիճակը: Այն ծաղրածուներին, որոնք հեռու են քաղաքական գործընթացներին մասնագիտական, վերլուծական մոտեցում ցուցաբերելուց, անհրաժեշտ է բացատրել, որ քաղաքական պրոցեսները սեփական ինտելեկտի մասշտաբներով չափելու, թյուր և աբսուրդի հասնող նախաձեռնություններով հնարավոր չէ լուծել երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները: Ինչի՞ հասավ այս ձախողված «քաղաքական գործիչը» իր նախագծով. քաղաքականությունը ևս մեկ անգամ հավասարեցվեց արտաթորանքի հետ, անլրջության մակարդակը մի քանի անգամ աճեց, մի քանի հազար մարդ մեկ անգամ ևս հիասթափություն ապրեց՝ գիտակցելով մեր իրականության ողջ տրագիկոմեդիան: Քաղաքական գործընթացները լրջացնելու փոխարեն՝ իմաստազրկվեցին և հեղինակազրկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունները: Ի վերջո՝ առողջ դատողությունը հաղթանակ տարավ ցինիզմի հանդեպ. «Յոժը» կես ճանապարհից հետ կանգնեց ընտրություններին մասնակցելու իր զավեշտալի ծրագրից: Թերևս գիտակցեց, որ քաղաքականությունը իր տեղը չէ, կրկես չէ…

Ափսո՛ս, շա՛տ ափսոս, որ չի կատարվում Սերգեյ Դանիելյանի ցնցող երազանքը՝ փողեր լափելը, շքեղ ավտոմեքենաները, աղջիկները․․․ ՔԱՔ-ը չդարձավ իրական ուժ, որովհետև այն իրական կրկես էր։ Եվ առհասարակ, այս մարդը փորձում էր իր քայլերով վիրավորել ոչ միայն իշխանությանը, այլ նաև ժողովրդին։ Իր խոսքերով՝ ժողովուրդն անմիտ է, բթացած է, կաշառվող, բայց արդյո՞ք այդքան անմիտ է, որ պետք է անդամագրվի այդ կրկեսին։ Իհարկե, ո՛չ: Այժմ հարց է առաջանում՝ դերասան մարդ, ով ունի իր լսարանը, ովքեր հարգում են Սերգեյ Դանիելյան դերասանին, ինչո՞ւ էր գրավ դնում իր տարիների ձեռք բերած համբավը ու ինքն իրեն գցում «ՔԱՔ»-ի մեջ …

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում