ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի շիրիմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրենիի օրվա առթիվ հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել են Օշական և ծաղիկներ խոնարհել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: «Արմենպրես»-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացրին, որ եկեղեցուն կից դպրատանը կայացել է Մայ րենիի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը ջերմորեն շնորհավորել է ներկաներին Մայրենիի տոնի առթիվ և հավելել. «Ուզում եմ դիմել բոլոր ներկաներին, հատկապես երիտասարդներին, աշխարհասփյուռ հայությանը և խնդրել երկյուղածությամբ ու սրբությամբ վերաբերվել լեզվին, պահել, պահպանել, զարգացնել ու տարածել հայերենը»:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը:
Հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգով, պարային բեմականացումով հանդես են եկել նաև Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այնուհետ միջոցառման մասնակիցները այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան և ծաղիկներ դրել Մաշտոցի արձանի առջև:



