Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնել է օդանավակայանի գլխավորտնօրեն Նիկոլայ Ապալկովը:
«Նախատեսվում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ամառային ամիսներին՝ Սիմֆերոպոլ և հունական Սալոնիկ»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ապալկովը:
Նա պարզաբանել է, որ չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:
ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ի նիստումհամաձայնություն է տվել Հայաստանի և Սիրիայիմիջև օդային հաղորդակցությունների մասինհամաձայնագրի կնքման առաջարկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդայինհաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կ առավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվելփաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:



