ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017թ. փետրվարի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին: Նախարարը ներկայացրել է ԱՄՀ հետ համագործակցության թիրախային հարցերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին, հիմնական ցուցանիշներին, դեֆեցիտի մակարդակին և այն պլանավորված մակարդակում պահելու Õ �արագայում նախատեսվող միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող այլ ընթացիկ հարցեր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



