Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բարելավել է վարկանիշային միավորները
ՍՊՈՐՏԴահուկասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի Օտեպյաե քաղաքում կայացած գավաթի խաղարկության փուլում Միքայելյանը 15 կմ դասական ոճում զբաղեցրել է 40-րդ, իսկ արագավազքում՝ 51-րդ հորիզոնականը: Հայ դահուկորդը գավաթի խաղարկությունում բարելավել է արագավազքում իր անձնական արդյունքը, ինչպես նաև ավելացրել է վարկանիշային միավորները:
Հաջորդիվ Սերգեյ Միքայելյանը կմասնակցի արդեն աշխարհի առաջնությանը, որտեղ կունենա 4 մեկնարկ` սկիատլոն, 15 կգ դասական ոճ, արագավազք և առաջին անգամ կմասնակցի 50 կմ դասական մարաթոնին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



