Հայաստանում տրակտորների սարքինության մակարդակը 78,5 տոկոս է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկվել է 15 հազար 239 հատ տրակտոր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվից 11 հազար 960-ը գտնվում են սարքին վիճակում: Սարքինության մակարդակը կազմել է 78,5 տոկոս:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամենից շատ տրակտոր է հաշվարկվել Գեղարքունիքի մարզում` 2 հազար 813 հատ, որոնցից 2 հազար 240-ը սարքին վիճակում են:
Ամենից քիչ գյուղատնտեսական նշանակության տրակտոր է հանդիպել Վայոց Ձորի մարզում՝ 624 հատ, որոնցից 548-ը՝ սարքին վիճակում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



