Երևանում պատշաճ մակարդակով կնշվի «Բուն Բարեկենդանի» տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը զեկուցել է, որ փետրվարի 26-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` տոնը պատշաճ մաարդակով իրականացնելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություններին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը:



