Չինաստանը 1 Էքսաֆլոփս հզորությամբ գերհամակարգիչ Է ստեղծում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Չինացի մասնագետները պլանավորում են 2018 թվականին ստեղծել նորագույն գերհզոր համակարգիչ, որի արտադրողականությունը կկազմի վայրկյանում 1 Էքսաֆլոպս (քվինտլիոն (10-ի 18-րդ աստիճան) գործողություն լողացող ստորակետով): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը՝ վկայակոչելով Տյանցզին քաղաքի (Հյուսիսային Չինաստան) Գերհամակարգիչների պետական կենտրոնը:
Նախագծի պատասխանատու Մեն Սյանֆեյի խոսքով՝ Tianhe-3 անվանման ներքո մշակումը կդառնա «աշխարհում ամենաառաջավորը՝ գերազանցելով առկա բոլոր նմանակներին»: Այն տասնյակ անգամ կգերազանցի Sunway TaihuLight-ին՝ TOP500 վարկածով ամենահզոր համակարգչին, որը գործարկվել Էր 2016 թվականի նոյեմբերին:
«Ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում Է ճեղքում կատարել այս ուղղությամբ՝ ինչպես պրոցեսորի, այնպես Էլ ուղեկցող տեխնոլոգիաների առումով: Դրա շնորհիվ կստեղծվի Էքսաֆլոփսային արտադրողականությամբ գերհզոր հաշվիչ մեքենայի նախատիպ: Փաստորեն մենք կանգնած ենք համակարգիչների արտադրողականության նոր աստիճանի շեմին: Դա ՉԺՀ-ում տեղի կունենա ավելի արագ, մեծ ճշգրտությամբ եւ մի շարք բարդագույն գիտական խնդիրների լուծման լայն ընդգրկումով»,- հայտարարել Է գիտնականը:
Մասնավորապես, այս մեքենան պլանավորվում Է օգտագործել գենային ինժեներիայի բնագավառում՝ սպիտակուցների կառուցվածքի եւ դասավորման հերթականության վերլուծության ժամանակ: «Ենթադրվում Է, որ այդ համակարգչի շնորհիվ նոր հայտնագործություններ կարվեն բժշկագիտության բնագավառում»,- հավելել Է Մեն Սյանֆեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



