Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՍԱՊԾ ղեկավարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ. նախատեսվում են փոփոխություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ տեղում քննարկելու ՍԱՊԾ տարածքային կառույցների ու Բավրայի սահմանային հսկիչ կետի  աշխատանքներն ու կարողություններն ավելացնելու հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծառայության Շիրակի մարզային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն սկզբունքները և մոտեցումները, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրից և միտված են բարձրացնելու սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետությունը: Քննարկվել է մարզում գործող սննդի շղթայի օպերատորների հաշվառման ընթացքը՝ տնտեսավարողների ամբողջական բազա ունենալու նպատակով,  ինչպես նաև որոշվել՝ եռամսյա պարբերականությամբ գործողությունների առաջնահերթություններն ու ծրագրերը ներկայացնել Ծառայություն՝ ըստ առանձին ոլորտների: Հաշվի առնելով, որ արդեն շրջանառության մեջ է դրվել հանրապետությունում ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցնելու օրենսդրական փաթեթը՝ ՍԱՊԾ պետը հանձնարարել է մարզում կատարել նախապատրաստական աշխատանքներ՝ ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շուկայում: Մարզային կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը քննարկման է ներկայացրել առկա ռեսուրսներն ու կարիքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնի շենքային պայմանները բարելավելու մասին: Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև ռիսկային հանդիսաց ող և պատշաճ հսկողություն պահանջող ոլորտները, դրանք կարգավորելու ուղիները, կարևոր է համարվել, որ տնտեսավարողներին ՍԱՊԾ մասնագետներն աջակցեն համապատասխան խորհրդատվությամբ ու տեղեկատվությամբ: «Անելիքներ շատ կան, կարևոր է մեզանից յուրաքանչյուրի ներդրումն ու արդյունավետ աշխատանքը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում որակական փոփոխության հասնելու համար»,-ասել է Իշխան Կարապետյանը հանդիպման ավարտին: Քննարկմանը ներկա են գտնվել նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, Ծառայության պաշտոնյաներ:

ՍԱՊԾ ղեկավարը շրջայց է կատարել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել և վերազինել ՌԴ-ի հետ աջակցության համաձայնագրով ստացված գերժամանակակից սարքավորումներով: Միաժամանակ, հաշվի առնելով Գյումրիի աշխարհագրական դիրքն ու բեռնափոխադրման մեծ հոսքը, կարևոր է համարվել հանրապետության երկրորդ քաղաքում նույնպես ստեղծել բոլոր հնարավոր պայմանները՝ տնտեսավարողների համար ներմուծման-արտահանման գործընթացներ առավել պարզ ու արագ կազմակերպելու, անհրաժեշտ փորձաքննությունները տեղում ու սեղմ ժամկետներում կատարելու համար: 

ՍԱՊԾ ղեկավարությունը նաև Բավրայի հսկիչ կետում է ծանոթացել տեսուչների աշխատանքին, տեղում քննարկել արտահանում-ներմուծմանը և փաստաթղթավորմանն առնչվող հարցեր: Առաջիկայում Բավրայի սահմանային հսկիչ կետը նույնպես կգործի նոր ու բարելավված պայմաններում:

 

«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները