Ֆրանսիայի օդուժն առաջին անգամ հարվածել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետության»` Սիրիայում տեղակայված դիրքերի ուղղությամբ:Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան հայտարարել էր, որ Ֆրանսիայի ռազմական օդուժը Սիրիայում տեղակայված ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածքներ կսկսի հասցնել մոտակա շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից ԻՊ-ի դիրքերին հարվածելը դառնում է անհրաժեշտություն:
Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում են զինված բախումները, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 220 հազար մարդ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



