Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու են հայուհիներն ամուսնանում օտարերկրացիների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամուսնություն օտարերկրացու հետ. լավագույն կյանքի ձգտո՞ւմ, թե՞ պարզապես սեր։ Վերջին տարիներին հայուհիներն ավելի շատ նախընտրում են արտասահմանցի արքայազններին, քան տեղացի մաչոներին։ Բնականաբար, չի կարելի ասել, որ այդ համատարած բնույթ է կրում, ամեն դեպքում՝ այդպիսի ամուսնությունները քիչ չեն։ Դրա հետ մեկտեղ, կարծրատիպը, թե այդպիսի ամուսնությունը միայն շահադիտական նկատառումներով է ու լավագույն կյանքով ապրելու ցանկություն, միշտ չէ, որ արդարացված է։ Մեր հերոսուհիներն իրենց սիրեցյալներին տարբեր իրավիճակներում են հանդիպել։ Մեկը՝ նպատակաուղղված որոնումների արդյունքում, մեկը՝ աշխատանքի բերումով։ Կան նաեւ ռոմանտիկ պատմություններ…

35-ամյա Լիլիթը հիշում է Պատրիցիոյի հետ հանդիպման օրը։ Կարծես երեկ էր, թեեւ արդեն 10 տարի է անցել։ «Իմ ուսերին արդեն մեկ չստացված ամուսնություն կար։ Գարուն էր։ Աղջկաս հետ զբոսնում էինք, երբ մեզ մոտեցավ պատկառելի տեսքով, կնոջ ուղեկցությամբ մի տղամարդ եւ սկսեց հուզված ինչ-որ բան ասել։ Պարզվեց՝ այդ կինը թարգմանչուհին էր եւ ամաչելով ինձ սկսեց բացատրել, որ Պատրիցիոն այնքան է ոգեւորվել, որ ինձ համոզում է ծանոթացնել ձեզ հետ։ Այդ ժամանակ ես իտալերեն չգիտեի, սակայն անգլերենին տիրապետում էի։ Պատրիցիոն այդ լեզվով վատ էր խոսում, սակայն, ինչպես պարզվեց, միմյանց հասկանալու համար բավական էր նույնիսկ հայացքներով փոխանակվելը»,- պատմում է Լիլիթը, ով այժմ երկու քաղաքում է ապրում՝ Ռիմինի ու Երեւանում։

«Նա ինձ ապշեցրեց կնոջ հանդեպ զարմանալիորեն հարգալից վերաբերմունքով։ Մեր հայ տղամարդկանց հազիվ թե կարելի է ջենտլմեն անվանել։ Այո, նրանք առատաձեռն են, գեղեցիկ սիրահետում են, բայց հարգանք չունեն կնոջ նկատմամբ։ Նրանք իշխանության կոպիտ բռնակալություն են նախընտրում։ Խոսքը, իհարկե, բոլորի մասին չէ, բայց ճնշող մեծամասնությունն այդպես է»,- նշում է նա։

«Մենք Ջոնի հետ երբենք չենք վիճում։ Նրա հետ պարզապես հնարավոր չէ վիճել»,- ասում է 25-ամյա Արմենուհին, ով ամերիկացի երիտասարդի հետ է ամուսնացել։ «5 տարվա ամուսնության ընթացքում նա ոչ մի անգամ ձայնը չի բարձրացրել, նույնիսկ եթե ինչ-որ բան նրան դուր չի եկել։ Նա բոլորովին այլ կերպ է հարաբերությունները կառուցում։ Դեպքեր են եղել, երբ թվացել է, որ սկանդալն անխուսափելի է, սակայն նրան այնպես է հաջողվում շտկել իրավիճակը, որ ամեն բան իր տեղն է ընկնում։ Դրա հետ մեկտեղ, նա ենթարկվող չէ, ով տեղի է տալիս կնոջ բոլոր քմահաճույքներին։ Նա պարզապես ուրիշ է։ Նրանից երբեք չես լսի, օրինակ, «Լռի՛ր, կին» արտահայտությունը, սակայն հավատացեք, տղամարդկությունը դրա մեջ չէ»։

Նշենք, որ բոլոր կանայք, ում հետ ինձ հաջողվել է զրուցել, առանձնացնում են օտարերկրացիների վերաբերմունքը կանանց հանդեպ։ Դրա հետ մեկտեղ, նկատվում էր, որ սեռերի հավասարության եւ ֆեմինիզմի մտքերից մինչեւ կոկորդը կշտացած եվրոպացիներին հայուհիների մեջ գրավում է նրանց կանացիությունը, տնտեսուհի լինելը։ Մի խոսքով, նրանց պետք է օջախի պահապան՝ ջերմ, քնքուշ, հոգատար, սակայն, ի տարբերություն հայ որոշ տղամարդկանց, նրանք այդ բարձր են գնահատում։

Ամեն դեպքում, այս պատմություններն ապացուցում են, որ սիրո հակված են բոլոր ազգերը եւ կրոնական, քաղաքական հայացքների, ինչպես նաեւ ավանդույթների ու մտածելակերպի տարբերությունը չի կարող խանգարող հանգամանք լինել։ Եվ որպես խոսքերիս հավաստիք, ուզում եմ ձեզ մի սիրո պատմություն ներկայացնել, որը, հնարավոր է, սվիններով ընդունվի, բայց ապացուցում է, որ երկու սիրող մարդկանց ոչինչ ու ոչ ոք չի կարող կանգնեցնել։

Հայուհի Արմինեն եւ ադրբեջանցի Սամիրը (անունները փոխված են) 30 տարեկան են։ Նրանք Մոսկվայում են ապրում։ Ծանոթացել են ուսանողական տարիներին, ինստիտուտում։ Արմինեն սկզբում մերժում էր նրան, սակայն, ի վերջո, երիտասարդը գրավեց համակուրսեցուն։ Ու թեեւ նրանց ընտանիքները չեն համակերպվել իրենց երեխաների ընտրության հետ, Արմինեն ու Սամիրը դեմ գնացին ծնողների կամքին ու ամուսնացան։ Հիմա նրանք երկու երեխա ունեն, ովքեր երբեք չեն տեսել իրենց տատիկներին ու պապիկներին։

Ընտանիքի ընկերները, որպես կանոն, ռուսներ են կամ նոր ծանոթներ, ովքեր ըմբռնումով են մոտենում նրանց պատմությանը։ «Ինձ համար շատ դժվար էր։ Ես կիսվում էի ընտանիքիս ու սիրելիիս մեջտեղում։ Մի քանի անգամ փորձել եմ դադարեցնել մեր հարաբերությունները։ Սակայն սերն ավելի հզոր գտնվեց, ես հասկացա, որ պարզապես չեմ կարող ապրել առանց այդ մարդու»,- տխուր ժպիտով պատմում է Արմինեն։

Յուլիա Վարդանյան

Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան