Հակառակորդի նշանառության տակ գտնվող խաղողի այգիներում մոտ 200 տոննա բերք կա. այգեհովիտցիները սպասում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում, որտեղ որոշվել է խաղողի բերքահավաքը դադարեցնել, բնակիչներին հնարավոր է՝ պետությունը փոխհատուցում տա:
Մեր տեղեկություններով՝ խաղողի այդ այգիներում 150-200 տոննա բերք կա, սակայն գյուղացիները չեն կարողանում խաղողը հավաքել, քանի որ այգիները գտնվում են հակառակորդի նշանառության տակ:
Մեզ հետ զրույցում Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը նշեց, որ ամսվա վերջին նորից կփորձեն բերքահավաքն իրականացնել:
«Մարդիկ պայմանագրեր ունեն, տեսնենք՝ ինչ կլինի: Եթե նորից չկարողանանք, ուրեմն պիտի որ պետությունը փոխհատուցում տա»,- ասաց գյուղապետը:
Ի դեպ, Տավուշի մարզպետարանը խոստացել է փոխհատուցել մարդկանց կրած նյութական վնասները:
Նշենք, որ հակառակորդն արդեն մի քանի օր է՝ կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:



