Մոուրինյու. Շուտով Պոգբան կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը:
«Կարծում եմ, որ մի քանի տարուց այս տրանսֆերն էժան կթվա: Պետք է ընդունել, որ քիչ ակումբներ են հասկանում, թե ինչ է լինելու մոտ ապագայում: Մի քանի տարի առաջ 25 մլն ֆունտ վճարում էին ֆենոմենալ խաղացողի համար, իսկ այժմ այդքան արժեք ունի երիտասարդ ֆուտբոլիստը:
Այժմ, եթե ցանկանում եք գնել 20-ամյա երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի, ապա նրա համար վճարում եք ինչպես կայացած աստղի: Կարծում եմ, որ ամռանը Պոլը կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



