Ժնևում պետք է քննարկել Սիրիայում իշխանության անցումը. Ժան-Մարկ Էյրո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում իշխանության անցումը պետք է քննարկվի միջսիրիական բանակցություններում, որոնք, ինչպես սպասվում է, կվերսկսվեն փետրվարի 23-ին Ժնևում: Վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:
«Այդ անցումը պետք է լինի ուշադրության կենտրոնում, երբ հաջորդ շաբաթ կհավաքվենք Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո»,- Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ասել է Էյրոն:
Միջսիրիական բանակցությունների մեկնարկը նախատեսված է փետրվարի 23-ին: Այդ քննարկումներին ակնկալվում է ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիր տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



