Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռումինացի լրագրողն անդրադարձել է Հեզեմանի «Հայոց ցեղասպանություն» գրքի ռումիներեն հրատարակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ռումինական Amos News անկախ լրատվական գործակալությունն «Շաբաթվա գիրքը. Հայոց ցեղասպանությունը» վերնագրի տակ զետեղել է ռումին գրող եւ լրագրող Ստելիան Ցուռլեայի/Stelian ȚURLEA գրախոսականը Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի ռումիներեն հրատարակության վերաբերյալ: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է Փոքր Ասիայի արևելքում Պարսկաստանի և Կովկասի հարևանությամբ գտնվող Վան քաղաքում, որն ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի ամենամեծ հայկական քաղաքն էր: Դրանից հետո այն կայծակի արագությամբ տարածվեց ողջ Օսմանյան կայսրությունով: Սկզբում պատրվակն այն էր, որ հայերն իբր դասալքաբար անցել էին ռուսների կողմը և դավադրություն հյուսել Օսմանյան կայսրության դեմ: Չնայած որ մի քանի հարյուր հայ էր դասալքել, թուրքական իշխանությունները դաժան վերաբերմունք դրսևորեցին՝ ճնշելով ողջ հայ բնակչությանը, որտեղ էլ որ նրանք գտնվե ին՝ անասելի դաժանությամբ պարտադրելով մաքուր մահմեդական պետություն ունենալու տեսլականը: Արդյունքում սպանվեց 1,5 միլիոն մարդ:

Հայոց ցեղասպանությունը, որն ավելի կարճ անվանվում է Արմենոցիդ, այսօր համարվում է բոլոր ցեղասպանությունների մայրը, 20-րդ դարի առաջին մեծ աղետը: Այն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստը՝ Հրեաների ցեղասպանությունը, կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Այն նաև կոչվում է «Հոլոքոստ Հոլոքոստից առաջ»: Պատմաբանների մեծամասնությունը նշում է, որ այն ներշնչել է Հիտլերին հրեաներին վերացնելու գաղափարը:

Թուրքիան, չնայած խոստովանել է, որ շատ քրիստոնյա հայեր են սպանվել օսմանյան ուժերի հետ բախումներում, հերքում է, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել դիտավորյալ կերպով և որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Նույնիսկ այսօր Թուրքիան ճնշումներ է գործադրում և սպառնում խզել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ճանաչում են Արմենոցիդը: Այն դեպքում, երբ նույնիսկ Գերմանիան դա արեց:

Մայքլ Հեսեմանը՝ սույն գրքի հեղինակը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ավելացնում է բավականին նոր աղբյուրներ՝ Վատիկանի գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերը: Դրանք ցնցող կերպով ապացուցում են մարդկության դեմ կատարված հանցագործությունը և Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի և նրա դիվանագիտական ծառայության հուսահատ փորձերը՝ դադարեցնելու հանցագործությունները՝ մատնանշելով, սակայն, մարդկության պարտությունը բարբարոսության դեմ պայքարում:

«Արմենոցիդը միայն մի էթնիկ խմբի ոչնչացումը չէր, որոնք էլ որ լինեին դրա պատճառները, պնդում է Մայքլ Հեսեմանը: Դա ժամանակակից շրջանում քրիստոնյաների ամենամեծ և ամենաարյունալի որսն էր: Այն փաստը, որ խոսքը կրոնի մասին էր, և ոչ թե ազգության, ակնհայտ երևում է այն բանից, որ Հայոց ցեղասպանությանը հետևեց երկրորդը՝ ասորի քրիստոնյաների դեմ, ապա նաև երրորդը՝ Օսմանյան կայսրության ուղղափառ հույների դեմ: Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի բնակչության ընդհանուր թվի մեջ քրիստոնյաների համամասնությունը, որը 1914 թ. կազմում էր 19 տոկոս, նվազեց մինչև 0,2 տոկոս »:

«Հայոց ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ», հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016թ. հունիսի 24-ին Երևանում, երբ այնտեղ ոգեկոչում էին Արմենոցիդի հարյուրամյակը»:

Մայքլ Հեսեմանը (ծնվ. 1964թ.), այս անչափ հետաքրքիր ու տեղեկություններով հարուստ գրքի հեղինակը, Գյոթինգենի համալսարանում ուսումնասիրել է պատմություն, մշակութային մարդաբանություն և լրագրություն: Նա միջազգային հաջողություններ գրանցած հեղինակ է, պրոֆեսիոնալ լրագրող և դասախոս՝ մասնագիտացած պատմական և կրոնական բնույթի առարկաներում: Վատիկանի գաղտնի արխիվ մուտք ունի 2008 թվականից:

Մայքլ Հեսեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի առաջին անգամ հրապարակված փաստաթղթեր Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին» գիրքը հրատարակել է Մետեոր հրատարակչություն/Meteor Press, գերմաներենից թարգմանիչ Ալեքսանդրա-Կատրինա Չոռնեյ, Նախաբանը՝ Սորին Անտոխիի, Նախաբանից առաջ խոսքը՝ Ազատ Օրդուխանյանի, 352 էջ:

Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել