Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ԶՈւ-ն ռազմաօդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններում, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Իրաքյան Քանդիլ, Զափ և Մեթինա քրդաբնակ շրջաններում իրականացված գործողությունն ուղղված է եղել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



