ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բացառի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը. Մայք Փենս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բացառի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը։ Այս մասին փոխնախագահը հայտարարել է Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, գրում է gazeta.ru-ն։
«Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն կշարունակի անել ամեն բան, որպեսզի Իրանը երբևէ չունենա միջուկային զենք, որը կարող է սպառնալ մեզ կամ մեր դաշնակիցներին», - հայտարարել է Փենսը:
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն «անողոք պայքար է մղելու իր թշնամիներին պատմության աղբանոց ուղարկելու համար, որտեղ էլ նրանց իսկական տեղն է»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



