Հովսեփ Սիմոնյանը վարչապետին առաջարկել է «Գազպրոմ Արմենիայի» Արթիկի մասնաճյուղի ղեկավարին նշանակել փոխմարզպետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ՀՀ վարչապետին առաջարկ է ներկայացրել Արթիկի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Վարագյանին նշանակել Շիրակի փոխմարզպետի պաշտոնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված հենց Խաչատուր Վարագյանին փոխմարզպետի թեկնածու առաջադրելը, Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ երրորդ փոխմարզպետի անհրաժեշտություն կա:
«Մարզը խնդիրներ ունի, և երրորդ փոխմարզպետի անհրաժեշտություն կա: Գյումրին, Շիրակը զարգացման լուրջ խնդիրներ ունեն և աշխատանքներն ավելի պիտի ակտիվացվեն»,-ասաց մարզպետը, հավելելով, որ երրորդ փոխմարզպետ ունենալը պայմանավորված է միայն աշխատանքները կատարելու անհրաժեշտությամբ:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երկու տեղակալ ունի՝ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը:



