Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են գումար ծախսում կենդանակերպի տարբեր նշանները

ՖՈՏՈ

Խոյ

Խոյը մեծահոգի է և շռայլ: Որքան շատ են նրա ընկերները, այդքան քիչ է նրա գումարը: Խոյը կարող է մի քանի բիզնես ձեռնարկել, ի դեպ, բոլորն էլ հաջող ու շահավետ, սակայն մշտապես գրեթե սնանկ վիճակում է: Որովհետև պետք է ապրել գեղեցիկ, հյուրասիրել համեղ, իսկ մեկ տարվա մեքենան արդեն հնություն է, փոխել է պետք: Որպես արդյունք, Խոյը աշխատում է օրական 16 ժամ՝ առանց հանգստյան օրերի, իսկ հետո վերջապես մեկնում երկար սպասված շրջագայության՝ թղթադրամների անձրևով ողողելով ապշած մատուցողներին, տաքսիների վարորդներին և բեռնակիրներին:  

Ցուլ

Ցուլն այնքան է փող սիրում, որ փողով գնած իրերն արդեն իմաստազրկվում են և կորցնում իրենց նախնական գրավչությունը: Ցուլի հիմնական ծախսերի ցուցակը սահմանափակվում է կենցաղային իրերով, մեքենայով, և  «Լավ…այն կոշիկներն էլ եւ վերջ»: Այն ժամանակ, երբ որոշ մարդիկ հրճվում են ննջարանի մահճակալի վերևում կախված անհայտ նկարչի  հիմար աբստրակտ մի գործով, Ցուլը հիանում է անկողնուն խնամքով դասավորված իր պահոցով: 

Երկվորյակներ

Փո՞ղ: Մի՞թե այն արժեք  է ներկայացնում իրենից: Երկվորյակները ապրում են գումարը պետք է ծախսել այսօր սկզբունքով: Հետևաբար, Երկվորյակները շատ շռայլ են, նույնիսկ ավելին, քան Խոյերը: Եթե մինչ հիմա Երկվորյակները մուրացկան չեն դարձել, դրան կա երկու բացատրություն. 1. Իրենք, որպես կանոն, կյանքի համար ընտրում են շատ զուսպ զուգընկերների: 2. Իրենք աներևակայելի հեշտությամբ կարողանում են շահույթ քաղել ցանկացած հոբբիից:

Խեցգետին

Խեցգետինը սարսափելի ագահ է՝ բառի լավ իմաստով: Նա հիշում է 20 տարի առաջ չվերադարձված բոլոր գումարները:
Իրենց խնդիրն այն է, որ Խեցգետինները ստիպված են գոյատևել՝ գեղեցիկ հագուստի նկատմամբ մեծ սեր տածելով: Այդ իսկ պատճառով Խեցգետինները ստիպված են փոխզիջումների գնալ՝ միաժամանակ գնել և գեղեցիկ շապիկը և սև օրվա կարմիր խավիարը:

Առյուծ

Առանց գումարի Առյուծը Առյուծ չէ: Հետևաբար կյանքի առաջին կեսը Առյուծը նվիրում է մինիմալ ներդրումների շնորհիվ ավտոմատ կերպով գումար վաստակելու համակարգի կարգավորմանը: Համապատասխանաբար կյանքի երկրորդ կեսը Առյուծը շռայլում է որքան հնարավոր է շատ: Իսկ գումարները վատնում է տարատեսակ իրադարձությունների (նույնիսկ իր սեփական խոհանոցում) և մտերիմների համար թանկարժեք նվերներ գնելու համար: Որովհետև Առյուծը առատաձեռն է և , իհարկե, բոլորը պետք է հիշեն, թե ով է Առյուծը:

Կույս

Կույսը գերազանց տնօրինում է բոլոր ծախսերը, որոնք խնամքով դասակարգում է թեկուզ և միայն մտքում: Կույսերը հակված չեն ազարտի, ֆինանսական բուրգերում գումարներ ներդնելու սովորություն չունեն, խաղատներում ժամանակ չեն վատնում և ծախսում են իրենց գումարները՝ ապրելու, անակնկալներ մատուցելու և շրջագայությունների մեկնելու համար. այնքան, որքան կարող են՝ ոչ ավելի, ոչ պակաս:

Կշեռք

Կշեռքները սիրում են երևակայել, այդ պատճառով էլ հեշտությամբ կարող են իրենց մեկ ամսվա աշխատավարձը վատնել՝ թանկարժեք իրերի գնելով: Կամ օրինակ՝ ընթրել ռեստորանում, իսկ հաջորդ երկու շաբաթը սնվել մակարոնով:

Իսկ եթե Կշեռքը շատ փող ունի, նա իր շուրջ կկառուցի գեղեցիկ և շռայլ կյանք պաշտողների համար քաղաք-այգի, որտեղ հանքային ջրով լցված լողվազանի կողքին նստած կվայելի խաղողը՝ երկու աղախինների թափահարվող հովհարների 
ներքո: Հենց այսպես են Կշեռքները պատկերացնում իրական հավերժությունը՝ դոլարի նշանով «համեմված»:


Կարիճ

Կարիճների համար փողը ամենասիրելի խաղալիքն է: Փողն այնքան զվարճալի կարող է լինել: Այն կարելի է ներդնել, կրկնապատկել, մոռանալ, կորցնել, վաստակել և նորից ներդնել: Սա գործընթաց է: Փողն ինքն իրենով ոչ մի արժեք չի ներկայացնում Կարիճի համար. նա պրոցեսն է սիրում: Եվ մինչ կենդանակերպի մնացած նշանները 20 տարի դողում են իրենց հաշիվների վրա՝ մտածելով, թե ինչ գնել և որքանով դա շահավետ կլինի, Կարիճները պարզապես գնում են դա, որպեսզի տեսնեն, թե ինչ դուրս կգա այդ գնումներից: Եվ եթե խելամիտ ոչիչնչ չի ստացվում, Կարիճը բացարձակ չի զղջում:

Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորները շատ գումար չեն ունենում: «Արհամարհված» մետաղադրամները կարծում են, որ Աղեղնավորը չափազանց լավն է իրենց համար: Հետևաբար, Աղեղնավորները ստիպված են գումար ծախսել բացառապես անհրաժեշտության դեպքում: Սակայն, հավելյալ գումար ունենալու դեպքում, Աղեղնավորն այն ծախսում է ինքնակրթության, շրջագայության, բարեգործության վրա: Այսպիսին են Աղեղնավորները, և միգուցե վաղուց ժամանակն է, որ փողն իրենց նկատմամբ ավելի ուշադիր լինի:

Այծեղջյուր

Լավ նորություն՝ Այծեղջյուրները այդքան էլ չեն սիրում գումար ծախսել: Վատ նորություն՝ քանի դեռ նրանք սթափ են: Այծեղջյուրը սիրում է ապրել հստակ ծրագրավորված նախագծով և գումարն էլ ծախսում են նույն կերպ: Այծեղջյուրները դժվարությամբ են գումար վաստակում, այդ իսկ պատճառով խելամիտ ժլատությունը թույլ է տալիս իրենց զգալի խնայողություններ անել: Կարևոր է չընկնել գիտակցության փոփոխության իրավիճակի մեջ, որտեղ բոլոր մարդիկ եղբայրներ են, իսկ «այս քառասուն տարվա վիսկին մենք դեռ չենք փորձել»։

Ջրհոս

Ջրհոսները պաշտում են գումար ծախսել, սակայն բացարձակ տեղյակ չեն ֆինանսական հարցերի և ծախսերի գործընթացից: Փողը լավ է, անհրաժեշտ է, որ գումարը միշտ լինի, սակայն նրանք պատրաստ չեն առավոտից մինչ ուշ երեկո նստել գրասենյակում…իրենք չափազանց եթերային են… 
Իսկ քանի որ Ջրհոսի բնածին տաղանդը թույլ է տալիս շատ արագ վաստակել գումարներ, իր ֆինանսկան ստանդարտ կյանքն ընթանում է այս կերպ՝ օգնեցեք, գումար չունեմ; ես քեզ պարտք էի, ահա վերադարձնում եմ տոկոսներով; օհ՜ վարագույր, պիտի գնեմ և տան, և ամառանոցի համար, օգնեցե՜ք:

Ձկներ

Ձկները պլանավորում են իրենց հաշվին ունենալ ամբողջ աշխարհի գումարները: Հետևաբար, փորձում են խելամիտ կերպով ներդնել նախնական կապիտալը ինքնազարգացման և բիզնես-պլանի իրականացման մեջ, որը պետք է բերի Ձկներին դեպի ոսկե միլիարդը:  Պարզապես փողը ձանձրալի է: Այն պետք է ներդնել, գովազդել, դուրս հանել…Եվ իսկապես՝ Ձկների բիզնես-պլանը աշխատում է:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան