Ատամների առողջություն
ՖՈՏՈԱտամներն ամեն օր կատարում են մեծ ծավալի աշխատանք՝ կծելով և մանրացնելով սնունդը: Մարդու կողմից օգտագործվող ոչ բոլոր մթերքներն են ատամների համար օգտակար:

Թշնամիներ...
Ատամների ամենամեծ թշնամին շաքարն է, որը շատ սիրում են կարիեսագեն մանրէները: Այդ մանրէները շաքարը վերածում են թթուների, որոնք քայքայում են ատամների ամրության համար պատասխանատու հանքային նյութերը:

Հաջորդը կիտրոնի թթուն է, որը պարունակվում է կոլայի, լիմոնադի, կիտրոնի հյութի մեջ: Ատամների հետ կոնտակտի մեջ մտնելով, կիտրոնահյութը փափկացնում է ատամի էմալը և այն դարձնում փխրուն:

Թեյը և սուրճը ատամները առանձնապես չեն վնասում, սակայն նպաստում են բերանի չորությանը: Չարժե չարաշահել նաև ալկոհոլը:

Ընկերներ…
Միայն առողջ սննդի մեջ են առկա ատամներին անհրաժեշտ վիտամիններն ու նյութերը:
Շատ օգտակար են հում մրգերը և բանջարեղենը, սև հացը և պանիրը:
Բոլոր տեսակի կաթնամթերքները հարուստ են կալցիումով, որը օգտակար է ոչ միայն ատամներին այլև ոսկորներին:

Ատամների ձևավորման և պահպանման համար մեծ նշանակություն ունի կալցիումը: Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ ընտրել սննդամթերքը, այլև հետևել բերանի խոռոչի հիգիենային:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



