Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում։ Արդյունքները հրապարակել է վարկանիշը կազմած C-SPAN հեռուստաալիքը, փոխանցում է Lenta կայքը։
Նրա տվյալներով ամենից բարձր են գնահատվել Օբամայի ձեռքբերումները տնտեսական կարգավորման ոլորտում (ութերորդ տեղ), ամենավատը նա իրեն դրսեւորել է միջազգային գործերով (24-րդ տեղ) ու Կոնգրեսի հետ հարաբերություններում (39-րդ տեղ)։
Վարկանիշի առաջին տեղում Աբրահամ Լինքոլնն է, երկրորդում՝ Ջորջ Վաշինգթոնը, երրորդում՝ Ֆրանքլին Ռուզվելտը։ Իսկ վերջին տեղում ՝ Ջեյմս Բյուքենենը, Էնդրյու Ջոնսոնն ու Ֆրանքլին Փիրսը։
Վարկանիշը կազմել են 91 պատմաբանների ու ԱՄՆ առաջատար համալսարանների այլ մասնագետների մասնակցությամբ։ Նրանք գնահատել են նախագահին տասը բալանոց սանդղակով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



