Գյումրիում ՀՀԿ-ն երբեք մեծամասնություն չի եղել. Արման Սահակյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը չի պատրաստվում պատգամավոր դառնալու համար ուրիշ կուսակցություն մտնել և հեռանալ ՀՀԿ-ից, այս մասին Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ 11-րդ համագումարից առաջ։
Նրա խոսքով՝ իրեն Շիրակում լուրջ մրցակցություն է սպասվում, բայց ինքը պատրաստ է դրան:
Անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ մրցակցությանը, պատգամավորը նշեց, Վարդան Ղուկասյանը իր քաղաքում հայտնի մարդ է, երկար տարիներ քաղաքապետ է եղել:
Ինչ վերաբերում է Շիրակում ՀՀԿ շանսերին, ապա ըստ պատգամավորի՝ ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ ձայների առումով մեծամասնություն չի կազմել:
«Այնպես է որ, օբյեկտիվորեն պրոբլեմներ կան: Մենք նախատեսում ենք Գյումրիում հավաքել այնքան ձայն, որքան հնարավոր է: Ես ռեալիստ եմ, գիտեմ որքան է հնարավոր ու մեր պլանները կառուցում եմ դրա հիման վրա: Ես, այս կուսակցության անդամ եմ ու չեմ պատրաստվում պատգամավոր դառնալու համար ուրիշ կուսակցություն մտնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը առաջադրվել է ՀՀԿ տարածքային ցուցակով Շիրակի մարզում:



