Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու. առանցքում Սեյրան Օհանյանն է. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել: Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում եւ բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



