Թուրքիան չի ճանաչում ԼՂ հանրաքվեն. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չի ճանաչում ԼՂ հանրաքվեն։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Հայտարարությունում նշվում է, որ նման գործողությունները վնաս կհասցնեն ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերին։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիքը»,-ասվում է հայտարարությունում։
Ինչպես հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը՝ հանրաքվեի անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ինչպես նաև ԵԱՀԿ սկզբունքներին։
«Մենք դատապարտում ենք գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,-ասվում է հայտարարությունում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



