Ադրբեջանում նավթամթերքների արտադրանքը նվազել է 10,2 տոկոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում 2017-ի հունվարին արտադրվել է 199,5 մլն մանաթի նավթամթերք: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հաղորդմամբ` այս ցուցանիշը 2016-ի հունվարի համեմատ 10,2 տոկոսով պակաս է:
Կոմիտեի տվյալներով` սպիտակ նավթի արտադրությունը նվազել է 7,9 տոկոսով, վառելանավթի արտադրությունը` 28,5 տոկոսով, դիզվառելիքի արտադրությունը` 17,5 տոկոսով:
Ադրբեջանական փորձագետները նավթամթերքների արտադրության նվազումը տնտեսության համար խիստ բացասական ազդակ են համարում:
Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է կարողանա բավարարել իր նավթամթերքների ներքին պահանջը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



