Յուվեցի Կարոյին չի հաջողվել իր կամ որդու համար պատգամավոր դառնալու «դաբրո» ստանալ. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ։
Հատկապես որդու համար Յուվեցին պատրաստ է եղել ամեն ինչի, սակայն Սերժ Սարգսյանը խորհրդարան մուտքի «արտոնագիր» չի իջեցրել, բայց հանձնարարել է աշխատել ՀՀԿ-ի համար, որ «հետո լավ լինի»։
Կարապետյանը հիմա հարազատ մարզում խորհրդարանական ընտրություններին ամբողջ ուժով աշխատելու է ՀՀԿ-ի և, մասնավորապես, ռեյտինգայինով առաջադրվող Արայիկ Գրիգորյանի օգտին, որպեսզի արդարացնի նախագահի հույսերը, քանզի իր եւ փեսայի վրա «լուրջ» գործեր կան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



