ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի նախնական պատճառը հայտնի է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNEWS.am-ը գրում է.
Ռուսաստանում հայկական ավտոբուսի վթարի նախնական պատճառը հայտնի է:
NEWS.am-ի տեղեկություններով, Մոսկվա- Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսի վարորդն այնքան է մոտեցել բեռնատարին, որ չի կարողացել ժամանակին արգելափակել եւ բախում է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ քննություն է կատարվում, նշանակվել է փորձաքննություն:
Նախնական տվյալով, փետրվարի 15-ին ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Կուշովսկայայի շրջանում տեղի է ունեցել վթար. Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային:
Ավտոբուսում եղել է 9 ուղեւոր, նրանցից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներն են` ՀՀ քաղաքացիներ, 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան եւ 1968թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



