Թրամփ․ ԱՄՆ-ի համար իմաստ ունի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հարթել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի համար իմաստ ունի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հարթել, քանի որ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է AP–ն։
Նրա խոսքով, երկու երկրների հնարավոր հակամարտությունն իր մեջ հրեշավոր վտանգներ է պարունակում ։ «Մենք հզոր միջուկային երկիր ենք, Ռուսաստանը՝ նույնպես»։ Նա նշել է, որ իրեն զեկուցել են այդ հարցի շուրջ ու հավելել է, որ «կարող է լինել միջուկային հոլոքոսթ, որը մինչ այդ տեղի ունեցած որեւէ բանի նման չի լինի»։
Միաժամանակ Թրամփը ասել է, որ չի խոսելու Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի կամ Իրանի սադրանքներին հնարավոր պատասխան քայլերի մասին, նշելով, որ ուզում է պահպանել ինտրիգը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



