Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության Նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ:
Վաշինգտոնում Հանրապետության Նախագահը ԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակեպված ճաշին, որտեղ ելույթ կունենա:
Նախագահը կհանդիպի նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



