Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներ Է համարել ՌԴ-ի ագրեսիվ գործողություններն ու ահաբեկչությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ագրեսիվ գործողություններն ու ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներն են: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
Նա նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանը պետք Է ըստ միջազգային նորմերի ապրի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը վերականգնելու համար: Ընդսմին Մեթիսն ընդգծել Է, որ ԱՄՆ-ն առայժմ պատրաստ Է ՌԴ-ի հետ միայն քաղաքական, բայց ոչ ռազմական համագործակցության: Մեթիսի խոսքով՝ ինքը գրեթե կասկածներ չունի, որ ՌԴ-ն փորձել Է տարբեր երկրներում միջամտել ընտրություններին:
ԱՄՆ-ի պաշտպանությնան նախարարն ընդգծել Է, որ Վաշինգտոնը հավաստում Է ՆԱՏՕ-ի հանդեպ իր բոլոր պարտավորությունները: Նա հայտարարել Է, որ ռազմական ծախսերն ավելացնելու ԱՄՆ-ի կոչը շատ լավ Է ընդունվել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից: Էստոնիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց ռազմական ծախսերում հասել են ՀՆԱ-ի 2 տոկոսի նշագծին, հայտնել Է Մեթիսը:
«Ռազմական ծախսերն արդարացի բաշխելու իմ ուղերձը լավ Է ընդունվել,-ասել Է նա:-ՆԱՏՕ-ի երեք երկրներ կարող են օրինակ ծառայել դաշինքի համար: Խոսքը Էստոնիայի, Հունաստանի եւ Մեծ Բրիտանիայի մասին Է, որոնք իրենց ռազմական ծախսերում արդեն հասել են ՀՆԱ-ի 2 տոկոսի նշագծին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



