Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը սիրիահայության և իրաքահայության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն սեպտեմբերի 25-ն ընդունած հայտրարաությամբ իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է.

«Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։ Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա:

Հայաստանը բացել է դռները Սիրիայից և Իրաքից եկած հայերի առջև և ավելի քան 16 հազար փախստական ընդունել: Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու և հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում:

Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել և իրականացրել Սիրիայի և Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝

- խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով,
- շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմամբ,
- խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ և մշակութային արժեքներ,
- գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ,
- գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝

ԴԻՄՈՒՄ Է

- միջկառավարական և միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին` հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին և նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,

- հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային և մասնավոր կառույցներին` այսուհետ ևս համակողմանի քայլեր ձեռնարկելու` դյուրացնելու համար սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,

- համայնքային բոլոր կառույցներին, անհատներին` հնարավոր բոլոր միջոցներով սատարելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռևս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին:

Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջև ծառացած մարտահրավեր է, և այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի և սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները` հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին:

Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ ևս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված և օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու` որպես սրբազնագույն պարտք և պատասխանատվություն»:

Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա Կոստանյան