Վանաձորում 41-ամյա և 62-ամյա քաղաքացիներ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. պատճառը հայտնի չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորի Դիմաց թաղամասից շտապօգնության մեքենայով, անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 41-ամյա Ռ. Ղուլյանը և 62-ամյա Հ. Ղուլյանը:
Տուժածներին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, վիճակները գնահատվում է ծանր: Թե ինչու են տուժածները նման վիճակով հայտնվել հիվանդանոցում` հայտնի չէ: Նախնական վարկածով պատճառը շմոլ գազի թունավորումն է: Էդվարդ Արզումանյան Վանաձոր
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



