Երգիչ Արմենչիկը մեկնաբանում է իր կնոջ և Արա Աբրահամյանի ազգակցական կապի մասին լուրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOrer.am-ը գրում է.
Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելուց հետո մամուլում չեն դադարում տարաբնույթ լուրեր շրջանառվել նրա և նրա ընտանիքի անդամների մասին:
Այսօրվա թեման Արմենչիկ-Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի բարեկամական կապի մասին էր: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երգիչ Արմենչիկի կինն Արա Աբրահամյանի բարեկամուհին է, ինչն էլ օգնել է, որ երգիչն արժանանա այդ բարձրագույն կոչմանը:
Orer.am-ին հաջողվեց լուրի իսկությունը ճշտել հենց առաջին աղբյուրից` երգիչ Արմեն Գոնդրաչյանից (բեմական անունը` Արմենչիկ), սակայն նա մեր թղթակցին հայտնեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Իմ կինը որևէ ազգակցական կապ չունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Ցավում եմ, որ շատ հաճախ մամուլում հայտնված տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Նման բան չկա, վստահ եղեք»,- ասաց երգիչ Արմենչիկը:



