Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂ հակամարտության բուն էությունից հեռանալու դեպքում լուծման հեռանկարները մեծ վտանգի տակ են. Արտակ Զաքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է ամեն ինչ անել հանրային, տեղեկատվական եւ քաղաքական հարթակներում իրականությունը ադրբեջանցիների կեղծ ձեւակերպումներից զերծ պահելու համար: 

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողովի շրջանակում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Ադրբեջանցիներն առանց ամաչելու ելույթ են ունենում միջազգային խորհրդարաններում՝ փորձելով մոլորության մեջ գցել հաճախ անծանոթ մարդկանց: Այն նաեւ փորձում է բուն կոնֆլիկտը վերածել տարածքային վեճի՝ դրանով իսկ  հակասության մեջ դնելով միջազգային իրավունքներով սահմանված  մի շարք սկզբունքներ, ինչը մեզ չի մոտեցնի կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը:

Այդ իսկ պատճառով նախաձեռնությունն ինքնին շատ կարեւոր է, որովհետեւ մենք  ամեն օր բախվում ենք այդ կոնֆլիկտի էությունը, հանգամանքներն ու ընթացքն աղավաղող Ադրբեջանի հետ, իսկ հակամարտությա ն բուն էությունից հեռանալով՝ մենք շատ մեծ վտանգի տակ ենք դնում լուծման բոլոր հեռանկարները»,-շեշտեց Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Արցախում ապրող հայերից գերբնական քաջություն էր պահանջվում դիմանալու ադրբեջանցիների ճնշումներին:

«Դեռեւս 20-րդ դարի սկզբին, երբ Ստալինի եւ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի  որոշմամբ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը պոկվեցին Հայաստանից եւ բռնակցվեցին Ադրբեջանին, սկսեցին այդ երկու ինքնավար մարզերի նկատմամբ ագրեսիվ, հայաթափմանն ուղղված գործողությունները: Շատ մեծ կամք էր անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանային չլքել եւ մնալ իրենց հայրենիքում, ապրել եւ զարգանալ:

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքով մեկ արհեստականորեն բնակեցվում էին ադրբեջանցիները, կարճ ժամանակում ադրբեջանական գյուղեր էին ծնվում: Նպատակը մե կն էր՝ ազդեցություն ունենալ հաղորդակցման վրա, հոգեբանական ճնշման ենթարկել Ղարաբաղի բնիկ ժողովրդին՝ հայերին:

Այդ բնակավայրերը  դարձան շրջափակման օղակներ հիմնական քաղաքների եւ շրջկենտրոնների համար: Եվ ստացվեց պայքարել ու  ճեղքել այդ շրջափակումը, որովհետեւ կար կամք, քաղաքական պայքար, հասարակական էներգիա, կար մեկ նպատակ՝ ապրել ազատ, անկախ, բոլոր ժողովուրդներին տրված ինքնորոշման իրավունքով»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ