Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտին. այսօր քառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող, հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է: Գրիգորը սովորել է Երեւանի թիվ 127 դպրոցում, որտեղ նրան դասավանդած ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտներից մեկին:

Ավագ դասարանների դասղեկ Հրանուշ Մանուկյանը՝ Գրիգորին դասարանում շատ են սիրում: «Ես նոր էի աշխատանքի անցել այդ դպրոցում, հենց առաջին դասարանը, որ ընդունեցի, նրանց դասարանն էր: Կարելի է ասել՝ Գրիգորը միջավայրի հոգին էր, միշտ ընկերներով շրջապատված: Երբ մի քանի օր բացակայությունից հետո գալիս էր դպրոց, երեխաների համար ուրախություն էր: Մինչեւ հիմա էլ աչքիս առաջ այն տեսարանն է, թե ինչպես էր Գրիգորը մտնում դասարան, ընկերները համախմբվում էին նրա շուրջը: Ու գիտեք, դրա հետ մեկտեղ նա երբեք չէր գոռոզանում, միշտ նույն անաղմուկ, համեստ Գրիգորն էր»,- հիշում է դասղեկը:

Գրիգորը շատ էր սիրում պատմություն. նույնիսկ 12-րդ դասարանում ասել էր, որ բացի հայոց պատմության գրքից, այլ գիրք չի ուզում ստանալ, իսկ ծառայության առումով հստակ գիտակցում էր պատասխանատվությունը եւ շատ լուրջ էր տրամադրվել:

Տիկին Մանուկյանը պատմում է, որ ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ իր մեկ այլ՝ 10-րդ դասարանի աշակերտները ոտքի էին ելել ու ցանկանում էին ամեն կերպ աջակցել զինվորներին: «Այդ ժամանակ իմ որդին նույնպես ծառայում էր: Բոլորի համար սա շատ ծանր շրջան էր. մինչև այսօր էլ հիշում եմ, թե ինչպես զանգեցին մեզ, հայտնեցին, որ զոհվածների մեջ նաեւ մեր դպրոցի աշակերտներից է, թե ինչպես էինք այստեղ, այնտեղ զանգահարում, որ պարզեինք՝ արդյոք ճիշտ է»,-հիշում է դասղեկը:

Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Արմինե Խաչատրյանը հիշում է Գրիգորին որպես շատ հպարտ մի աշակերտի, ով հրաժարվում էր իրեն հատկացված աջակցությունից՝ պնդելով, որ կարիքը չունի, կաշխատի եւ սեփական ուժերով կօգնի ընտանիքին: «Գրիգորը մեզ մոտ եկավ չորրորդ դասարանից: Բազմազավակ ընտանիքի երեխա էր, հորը կորցրել էր վաղ տարիքում, տան ողջ հոգսը մոր ուսերին էր: Ընտանիքի սոցիալական պայմանները լավ չէին, եւ Գրիգորը դեռ փոքրուց ուներ մեկ նպատակ՝ աշխատել եւ օգնել ընտանիքին: Շատ էր սիրում նկարել. միջոցառումներին, մրցույթներին միշտ հետաքրքիր նկարներ էր ներկայացնում: Անչափ ընկերասեր էր. եթե ամբողջ դասարանով դասերից փախչում էին, կասեր, որ ինքն է կազմակերպել, ինքն է արել մի բան, ինչին իրականում չի մասնակցել»,-պատմում է տիկին Խաչատրյանը:

Առաջիկայում դպրոցի դասարաններից մեկն անվանակոչելու են Գրիգոր Հարությունյանի անունով, եւս մեկն էլ՝ օգոստոսին Արցախում զոհված զինծառայող Գեւորգ Հարությունյանի, ով նույնպես սովորել է այս դպրոցում:

Սյուզի Մուրադյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ