ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի G20 երկրների արտգործնախարարների հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար ՌԵքս Թիլերսոնը իր առաջին օտարերկրյա այցելությանն է պատրաստվում։ Փետրվարի 15-17-ը Թիլերսոնը կմասնակցի Մեծ քսանյակի երկրների արտգործնախարարների հանդիպմանը Բոննում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Թիլերսոնը մասնակցելու է G20–ի մի շարք նիստերի, նաեւ երկկողմանի հանդիպումներ է ունենալու։ Ծրագրված են հանդիպումներ Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի ու ՄԱԿ-ի գործընկերների հետ՝ Եմենում իրավիճակի քննարկման համար։
ՀԻշեցնենք, որ ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Բոննում կկայանա նաեւ Թիլերսոնի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ենթադրվում է, որ կքննարկվի իրավիճակը Սիրիայում ու Ուկրաինայում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



