Ճանապարհների վիճակը Հայաստանում եւ Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի, Վայոց ձորի մարզերում եւ Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում եւ Վարդենյաց լեռնանցում տեղում է ձյուն:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը եւ Քաշաթաղի շրջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:



