Ստրանջայի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը հանդես կգա 9 մարզիկով
ՍՊՈՐՏԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 21-27-ը տեղի կունենա Ստրանջայի հեղինակավոր միջազգային բռնցքամարտի մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոֆիայում Հայաստանի կներկայացնեն` 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի, և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



