ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակը պատրաստվում Է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակը պատրաստվում Է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին, սակայն չի բացառում, որ ամսաթվի նոր տեղաշարժ կարող Է լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտարարել Է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:
«Եթե ես կարողանայի խոսել 100 տոկոս հավանականության մասին, ես վիճակախաղով կզբաղվեի: Բայց ներկա պահի սցենարը փետրվարի 23-ն Է: Եթե ինչ-որ բան փոխվի, մենք շուտով կիմանանք, բայց առայժմ չկան նշաններ, որ դա կփոխվի»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ում արդյոք 100 տոկոսով վստահ են, որ բանակցությունները կսկսվեն փետրվարի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



