Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վերադարձել է ծառայության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmtimes.com-ը գրում է.
Արցախում երեկ հակառակորդի հրետակոծության հետեւանքով բեկորային վնասվածք ստացած զինծառայողներից մեկը՝ Հարություն Թովմասյանը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո անցել է ծառայության:
Զինծառայող Հարություն Թովմասյանը Փարպի գյուղի բնակիչ է: Մեր զրույցում Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանն ասաց, որ զինծառայողն առավոտյան խոսել է ծնողների հետ ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինքը ծառայության մեջ է, անհանգստանալու կարիք չկա: «Երեւի թեթեւակի վնասվածքներ է ստացել, հիմա ամեն ինչ լավ է, խոսել է ծնողների հետ, ասել է, որ չգնան Ղարաբաղ ,քանի որ դրա կարիքը չկա»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 16 զինծառայողներ ստացել են բեկորային վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ:
Հրետակոծության հետեւանքով զոհվել է 4 զինծառայող՝ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.):



