Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում պետք է դեմոկրատական շարժումներին ուժ հաղորդել. Մուրադ Փափազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքում տարվող Հայ դատի աշխատանքը պետք է Թուրքիայում արձագանք գտնի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Բարեբախտաբար, այսօր կան մի շարք մտավորականներ, քաղաքական գործիչներ, ազգային փոքրամասնություններ, որոնք աշխատանք են տանում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Այս վերջին կետն ամենակարևորն է: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցը հաշվի չի առնվի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ազատ ժողովրդավարական իշխանություն չի հաստատվել: Թուրքիայում պետք է դեմոկրատական շարժումներին ուժ հաղորդել»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կյանքն այսօր վտանգի տակ է: Նրա խոսքով՝ պետք է բոլոր երկրների կառավարություններն իմանան, որ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը լուրջ վտանգված են: Էրդողանի ռեժիմը դարձել է բռնատիրական:

«Չենք կարող անտեսել այս իրողությունը, և լուրջ անհրաժեշտություն կա, որ պետությունները Թուրքիային կարգի հրավիրեն»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Անդրադառնալով Արցախին զորակցելուն ուղղված աշխատանքներին` Մուրադ Փափազյանը նշեց, որ դա շարունակական գործընթաց է: Նրա խոսքով՝ պետք է ապահովել տարբեր երկրների ու Արցախի քաղաքների, համայնքների պաշտոնական բարեկամական կապեր հաստատելու գործընթացի շարունակականությունը:

«Մենք էլ պետք է շարունակենք մեր աշխատանքը Ֆրանսիայի կառավարության հետ: Սփյուռքը լուրջ մասնակցություն պետք է ունենա և ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության պայմանները բարելավելու գործում»,-ասաց Մուրադ Փափազյանը: Նա նշեց, որ Ադրբեջանական լոբբին բավական ակտիվ աշխատում է Ֆրանսիայում: Նյութական կարևոր միջոցների տիրապետելով՝ նրանք կարողացել են որոշ անձնավորությունների կաշառել: Վերջիններս էլ դարձել են Բաքվի լծակները Ֆրանսիայում:  Չնայած դրան, Հայ դատն ակտիվորեն աշ խատում է բոլոր ուղղություններով: Հանրային դաշտում, քաղաքական, գիտական հատվածներում բազմաթիվ են մարդիկ, ովքեր կողմնակից են Արցախի ինքնորոշմանը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ